Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. 2 սեպտեմբերի, ք. Երևան
Կրթություն
2001 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում
2003 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի որակավորում
1998-1999 թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում
2007 թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։
Աշխատանքային գործունեություն
2007 թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է
2005-2006 թթ․ - ծրագրի ղեկավար մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»
2010-2011 թթ. - միջազգային բաժնի պատասխանատու «1in.am» լրատվական կայքում
2013-15 թթ. - միջազգային բաժնի պատասխանատու «Araratnews.am» կայքում
2018-2019 թթ. - ՀՀ կրթության և գիտության նախարար
2019-2020 թթ. - ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական
2021 թ. հուլիսի 1-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար
Այլ տվյալներ
2008 թ. եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր:
2011 թ.-ից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։
Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։
2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է:
2007-2010 թթ. ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։
2013-2015 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
2015-2016 թթ. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:
2016 թ․ հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:
2017 թ․ մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
Գիտական 6 հոդվածի հեղինակ է։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և արաբերեն լեզուների։
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: