Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան

Վարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
6 հուլիսի 1978 թ., Վանաձոր

Կրթություն
1999 թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեություն
1999-2001 թթ. - դասակի հրամանատար
2001-2004 թթ. - վաշտի հրամանատար
2004-2009 թթ. - գումարտակի շտաբի պետ, մայոր
2010-2018 թթ. - Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ
2012-2016 թթ. - Վանաձորի ավագանու անդամ
2018 թ. - Լոռու մարզպետի տեղակալ
2018 թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով
2020-2024 թթ.- Լոռու մարզպետ
2024 թ. հունիսի 26-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: