Հ. Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ենթադրում է կուտակային ներդրումներ, ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություն։ Իսկ եթե հավելյալ ներդրումներ կատարող անձը մահանա և չհասցնի վայելել իր ներդրած գումա՞րը։
Սկզբունքորեն կենսաթոշակային ակտիվները անձի սեփականությունն են, և մինչև կենսաթոշակի անցնելը անձի մահվան դեպքում այն ենթակա է ժառնագման օրենքով սահմանված կարգով։
Կուտակված միջոցները համապատասխանաբար փոխանցվում են ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե վերջիններս ունեն կենսաթոշակային հաշիվ։ Ժառանգված գումարների որոշակի մասը կարող է տնօրինվել կանխիկ, ինչը դարձյալ կսահմանվի օրենսդրությամբ։ Բացի այդ, հարկ է նաև նկատի ունենալ, որ չնայած կենսաթոշակային ակտիվները անձի սեփականությունն են, սակայն հաշվի առնելով նշված ակտիվների առանձնահատկությունները, դրանք ենթակա չեն լինի բռնագանձման, ինչպես նաև դրանց վրա չեն տարածվի ամուսինների՝ համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած սեփականության նկատմամբ կիրառվող կանոնները։