Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Խաչատուր Խաչիկյան

Khachatur Khachikyan

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1970 թ. սեպտեմբերի 23, ք. Երևան

Կրթություն
1987-1996 թթ. (1992-1994թթ․ ծառայություն ՀՀ զինված ուժերում) սովորել է Կ․Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստիտուտում, ստացել է մագիստրոսի որակավորման աստիճան:

Աշխատանքային գործունեություն
Մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել է «Հայակական ԱԷԿ» ՓԲԸ-ում
1996-2000 թթ. աշխատել է որպես ճարտարագետ
2000-2003 թթ. աշխատել է Ռեակտորային արտադրամասի ռեակտորի ղեկավարման առաջատար ճարտարագետ
2003-2008 թթ. աշխատել է Ռեակտորային արտադրամասի հերթափոխի պետ
2008-2010 թթ. աշխատել է Տուրբինային արտադրամասի տուրբինի ղեկավարման առաջատար ճարտարագետ
2010-2015 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի Միջուկային անվտանգության վարչության համակարգերի և կոմպոնենտների բաժնի պետ-պետական տեսուչ
2015-2016 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
2016-2017 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
2017-2018 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2018-2026 թթ. - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2022-2026 թթ․ - կատարել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները
2026 թ․-ից նշանակվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ

Կուսակցական պատկանելիությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: