Ավագ Ավանեսյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 մարտի 1993 թ., ք. Երևան
Կրթություն
2009-2013 թթ. - Հայ-Ռուսական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)
2013-2015 թթ. - Հայ-Ռուսական համալսարան, ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցության դիպլոմ)
2015-2018 թթ. - Հայ-Ռուսական համալսարան, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2010 թ. - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր, փորձնակ
2012 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, փորձնակ
2013-2014 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության փորձագետ
2014-2015 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ, ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ
2015-2016 թթ. - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության խորհրդատու
2016-2017 թթ. - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետի տեղակալ
2017-2018 թթ. - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն, մակրոտնտեսական վերլուծությունների և համադրումների վարչության պետ
2018-2021 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2021-2026 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2026 թ. սեպտեմբերի 17-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Այլ տվյալներ
Հեղինակ է մակրոֆիսկալ քաղաքականության և ընդհանուր հավասարակշռության մոդելավորման վերաբերյալ ութ գիտական հրապարակումների՝ Հայաստանում և արտերկրում:
Մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: