Ավնիկ Մելիքյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1995 թ. օգոստոսի 29, ԻԻՀ` ք. Թեհրան
Կրթություն
2013-2017 թթ. – Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների բակալավրի որակավորում (գերազանցության դիպլոմ)
2024-2025 թթ. – Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոց, Մեծ Բրիտանիա, վարքաբանական գիտության մագիստրոսի որակավորում, «Բարեկեցություն» մասնագիտացում (գերազանցության դիպլոմ)
Աշխատանքային գործունեություն
2013-2014 թթ. – «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (նախկին՝ «Ինտերնյուզ Հայաստան»), լրագրող
2016-2017 թթ. – «Եվրոպական երիտասարդական խորհրդարան Հայաստան», դասընթացավար, այնուհետև՝ ռազմավարական զարգացման հարցերով փոխնախագահ
2016-2017 թթ. – «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն», հետազոտող
2017-2018 թթ. – «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, ծրագրերի համակարգող
2018-2026 թթ. – «Քաղաքական երկխոսություն» ՀԿ, հիմնադիր և նախագահ. ղեկավարել է համագործակցության ծրագրեր միջազգային գործընկերների հետ՝ Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում, Նիդերլանդների Թագավորության դեսպանություն Վրաստանում, Լիտվայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ, Ժողովրդավարության ազգային հիմնադրամ (ԱՄՆ), Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (ՀՀ), Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ (Գերմանիա), Սևծովյան վստահության տարածաշրջանային համագործակցության հիմնադրամ, Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ՀՀ), Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամ (Գերմանիա), Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի գրասենյակ
2019 թ. – «EVN Report», վերլուծաբան
2022 թ. – «Resonance Global Consulting», փորձագետ-խորհրդատու
2025 թ. – Մեծ Բրիտանիայի կառավարության (MHCLG) համար իրականացվող Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի խորհրդատվական ծրագիր, հետազոտական խմբի ղեկավար. իրականացրել է «New Deal for Communities» ծրագրի բարեկեցության ազդեցության գնահատում
2026 թ. – Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակ, սոցիալական վարքագծի փոփոխության հարցերով փորձագետ-խորհրդատու
2026 թ. սեպտեմբերի 17-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Այլ տվյալներ
Մասնագիտական հետաքրքրության ոլորտներ՝ վարքաբանական գիտություն, սոցիալական վարքագծի փոփոխություն, բարեկեցության գնահատում, մարդակենտրոն դիզայն, հանրային քաղաքականության և ծրագրերի գնահատում։
Հայաստանյան և միջազգային պարբերականներում հրապարակված վերլուծական հոդվածների հեղինակ է։
Մասնակցել է մի քանի տասնյակ տեղական և միջազգային դասընթացների ու համաժողովների, դրանց թվում՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի «Վարքագծային գիտությունը արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» դասընթացին (2025), Յեյլի համալսարանի «Հոգեբանության ներածություն» դասընթացին (2023), ինչպես նաև Չարլզի համալսարանի Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտի ծրագրին (2016)։
Տիրապետում է հայերենի, անգլերենի, պարսկերենի և ռուսերենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: