Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

ՀՀ կառավարական տան 1 շենք ճանաչողական այցերի կազմակերպման կարգ

  ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ 1
ՇԵՆՔ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության շենք (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) ճանաչողական այցերի (այսուհետ` այցեր) կազմակերպման, անցկացման և այցերի ծրագրի կազմման կարգն ու պայմանները:

2. Այցեր կազմակերպվում են վարչապետի աշխատակազմի գործունեության հրապարակայնության և Կառավարության տուն 1 շենքի` որպես Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի ճանաչողական նպատակով հանրությանը հասանելիությունն ապահովելու համար:

3. Այցերը կազմակերպվում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից՝ անհրաժեշտության դեպքում վարչապետի աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ:

2. ԱՅՑԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

4. Այցեր կարող են կազմակերպվել, որպես կանոն, ուսումնական հաստատությունների սովորողների (տարրականից բարձր դասարանների աշակերտների և ուսանողների), և այլ կազմակերպությունների՝ առավելագույնը 15 անձից բաղկացած խմբերի և կոլեկտիվների համար` համապատասխան կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած գրավոր հայտադիմումների հիման վրա:

5. Հայտադիմումները ներկայացվում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի անունով՝ թղթային տարբերակով կամ e-request դիմումների առցանց համակարգի միջոցով, կամ էլեկտրոնային փոստով՝ press@gov.am հասցեին, այցի` հայտատուի կողմից նախատեսվող օրվանից առնվազն երկու շաբաթ առաջ:

6. Հայտին պարտադիր կցվում է այցելուների ընդհանուր ցուցակը` նրանց անհատական տվյալներով (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարի), ինչպես նաև այցելուների խմբի ղեկավարի հետադարձ կապի հեռախոսահամարը՝ էլեկտրոնային փոստի հասցեի նշումով: Ցուցակին կցվում է նաև խմբի ղեկավարի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, որի բնօրինակը այցելուների խմբի ղեկավարը վարչական շենք մուտք գործելիս անցագրային կետում ներկայացնում է անվտանգության աշխատակցին:

7. Այցի կազմակերպման թույլտվությունը՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի առաջարկով և վարչապետի արարողակարգի պատասխանատուի համաձայնությամբ, տալիս է վարչապետի աշխատակազմի ղեկավարը կամ վերջինիս տեղակալը:

8. Այցի կազմակերպումը կարող է մերժվել, եթե այն համարվում է ոչ նպատակահարմար՝ աշխատանքային ծանրաբեռնվածության կամ այլ հանգամանքներով պայմանավորված: Այցի կազմակերպումը մերժելու դեպքում նշվում է մերժման պատճառը և այցի կազմակերպման հնարավոր այլ օրը և ժամը:

9. Այցերը կազմակերպվում են աշխատանքային օրերին և ժամերին և կարող են տևել ոչ ավելի, քան 1 ժամ:

10. Այցն իրականացվում է Կառավարական տուն 1 շենքում սահմանված պահպանության և անցագրային ռեժիմի կազմակերպման կարգի համաձայն: Այցի ընթացքում մասնակիցների կողմից էլեկտրական սարքավորում, հեռախոս անցկացնել, ինչպես նաև շենքի և հանդիպումների տեսալուսանկարահանում կատարել չի թույլատրվում:

3. ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԻ ԾՐԱԳԻՐԸ

11. Այցելուները վարչական շենք մուտք են գործում ոչ հիմնական մուտքի անցագրային կետով՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալի վավերացրած ընդհանուր ցուցակի ներկայացմամբ, և ուղեկցվում են մամուլի կենտրոն, որտեղ նրանց ներկայացվում է այցի ծրագիրը և նպատակները, բացատրվում են շենքում վարվեցողության կանոնները՝ լռություն պահպանելու, խմբից չառանձնանալու և աշխատակազմի բնականոն աշխատանքին չխանգարելու վերաբերյալ:

12. Մամուլի կենտրոնից հետո խումբն այցելում է Կառավարության նիստերի դահլիճ, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահ, ընդունելությունների փոքր սրահ, Ընդունելությունների նոր փոքր սրահ, նիստերի մեծ դահլիճը, վարչապետի աշխատակազմի աշխատասենյակ, ինչպես նաև Կառավարական 1 շենքի ժամացույց տանող սենյակ:

13. Այցելուներին ներկայացվում է վարչապետի աշխատակազմի գործունեությունը, կառուցվածքը, ցուցադրվում է կառավարության պատմությունը, գործունեությունը, ձեռքբերումները պատկերող մեդիա նյութ:

14. Այնուհետև այցելուները շուրջ 15 րոպե տևողությամբ հանդիպում են ունենում վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ վերջինիս տեղակալներից մեկի հետ, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում՝ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկի ղեկավարի հետ: Բանախոսը, ներկայացնելով վարչապետի աշխատակազմի գործունեությունը, հնարավորինս անդրադառնում է տվյալ խմբին հետաքրքրող հարցերին:

15. Այցն ավարտվում է շենքի ճեմասրահում տեղադրված դրոշների մոտ խմբակային լուսանկարով, որն այնուհետև տրամադրվում է խմբի ղեկավարին: Այցերը լուսաբանվում են տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից՝ ըստ նպատակահարմարության: