Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024
Արձանագրություն
Մարդու իրավունքերի Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի նիստի արձանագրություն N9
18 հոկտեմբերի, 2024 թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստը գումարվեց 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, տեսակապի միջոցով: Նիստը վարում էր Հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:
ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ`
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի Լիլիթ Թադևոսյանը
նախագահ
Հայաստանի Հանրապետության բարձրագույն Հայկ Գրիգորյանը
դատական խորհրդի անդամ
Հայաստանի Հանրապետության նախագահի Խաչատուր Պողոսյանը
աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների Անահիտ Մանասյանը
պաշտպան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի Պարույր Հովհաննիսյանը
նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների Սիմոն Բաբայանը
պալատի նախագահ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Արթուր Սաքունցը
Վանաձորի գրասենյակի» նախագահ
Նիստն արձանագրում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի արձանագրային բաժնի ավագ մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը:
Ա. Դիլանյանը Հանձնաժողովի հաստատմանը ներկայացրեց նիստի օրակարգային հարցը:
Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց նիստի օրակարգին:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Օրակարգային հարց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի թեկնածուների ընտրության խորհրդատվական հանձնաժողովի (այսուհետ՝ Խորհրդատվական հանձնաժողով) հետ Հանձնաժողովի հաղորդակցության, ինչպես նաև թեկնածու Վիգեն Քոչարյանի դիմումի (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակից իր թեկնածությունը հանելու վերաբերյալ) քննարկում:
Քվեարկության դրվեց օրակարգային հարցը՝
1) Հիմք ընդունելով Խորհրդատվական հանձնաժողովի հետ Հանձնաժողովի հաղորդակցությունը, ինչպես նաև թեկնածու Վիգեն Քոչարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակից իր թեկնածությունը հանելու վերաբերյալ դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 882-Ա որոշման 71-րդ կետով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուներից Վիգեն Քոչարյանի թեկնածությունը փոխարինել հաջորդ ամենաբարձր միավոր հավաքած հավակնորդ Աննա Մարգարյանի թեկնածությամբ և ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.
1. Գրիգորյան Վահե
2. Կարապետյան Նորա
3. Մարգարյան Աննա
Որոշվեց՝ ընդունել որոշումը
Ձայների հարաբերակցությունը՝ կողմ՝ 9, դեմ՝ 0
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ՝
Նիստը վարող՝ Արման Դիլանյան
Լիլիթ Թադևոսյան
Հայկ Գրիգորյան
Խաչատուր Պողոսյան
Աննա Վարդապետյան
Անահիտ Մանասյան
Պարույր Հովհաննիսյան
Սիմոն Բաբայան
Արթուր Սաքունց
Արձանագրող՝ Սերգեյ Հովհաննիսյան