Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2024
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 475,072 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
(էջեր՝ 70, 71, 74, 94, 173, 221, 224, 227, 245-247, 250, 258)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012,
(§ 1.1, § 1.2, § 1.3, § 1.5, § 2.1, § 6.1, § 6.2)
«Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 8, 11, 12, 16, 18, 19)
06-Գ27* «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 2, 2.1, 3, 5, 6, 7, 12)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10, 29, 31, 33)
«Հանրային ծառայության մասին» օրենք*
(Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16, 18, 24)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 14, 16, 18, 23, 33, 34,,35, 36, 37)
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 21.11.2024:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am, հեռ. 010515670