Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.3-Ղ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետի (ծածկագիր՝ 06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային տարբերակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 391.040 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Որոշումների կայացում
https://cso.gov.am/storage/announcements/%D5%88%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(Էջեր 93-102, 104-110, 124,181, 193-196, 204-208, 267, 273-279)
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013
(§1.1, §1.2, §2.1, §12.3 §2.4, §3.1, §7.1)
ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ 40, 149, 151, 157)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 6, 10, 12, 19)
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 5, 7, 12, 13, 20)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 15, 33)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 23, 34, 42, 43)
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 4, 7)
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 7, 8, 15, 16)
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 6, 13, 13.1)
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N668-Լ որոշում
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 06/01/2025 ներառյալ:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ lilit.badalyan@gov.am , հեռ. 010515670: