Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

Մարդկային ռեսուրսների կառավարման կոմպետենցիաների շրջանակների ձևավորման գործընթացում առանձնանում է առնվազն երկու մոտեցում: Մեկը կենտրոնանում է գիտելիքների տիրապետման կամ կոնկրետ մակարդակում տվյալ առաջադրանքը կատարելու հիմնավոր կարողության վրա, իսկ մյուսը կենտրոնանում է վարքային հատկանիշների վրա: Հանրային ոլորտում բազմաթիվ, իսկ այս դեպքում ժողովածուի մեջ ներառված կոմպետենցիաների շրջանակները ներառում են այս երկու մոտեցումների համադրությունները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով կոմպետենցիան սահմանվել է որպես գիտելիքի, ունակության, հմտության և վարքագծի ամբողջություն: Մեր նախաձեռնությամբ կազմվել է ժողովածու, որը նպատակ ունի ապահովելու յուրաքանչյուր պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների իմացությունը որպես գիտելիք: Կոմպետենցիաները բաժանվել են երկու մասի՝ ընդհանրական և ընտրանքային: Ժողովածուն ևս բաժանվել է երկու մասի, մաս առաջին՝ ընդհանրական կոմպետենցիաներ, մաս երկրորդ՝ ընտրանքային կոմպետենցիաներ: Առաջին մասում զետեղված ընդհանրական կոմպետենցիաներից կձևավորվեն թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպվող մրցույթների թեստային առաջադրանքները:

Առաջին մասում զետեղված կոմպետենցիաների մշակման գործին աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և հեղինակներ Դոկտոր Լեսլի Սամոզին - Կառավարման գիտությունների թեկնածու։ Բիզնես կառավարում ծրագրի ղեկավար, Շեֆիլդի համալսարան, Մեծ Բրիտանիա։ Յոանկա Յակուբեկ-Լալիկը - Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Վարշավայի համալսարանի իրավագիտության և վարչարարության ֆակուլտետի դասախոս, Լեհաստան։ Արտակ Ալոյանը - Միջազգային որակավորում ունեցող վերապատրաստող, Արտոնագրված կառավարման խորհրդատու, Հայաստան։ Ջենեթ Քայլին - Մարդկային ռեսուրսների միջազգային խորհրդատու, Մեծ Բրիտանիա։ Լիլիթ Հակոբյանը - ՄԲ Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման միջազգային կարգի փորձագետ։ CIPD թղթակից անդամ, Մեծ Բրիտանիա։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և հեղինակներին՝ արդյունավետ համագործակցության համար:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

 Առաջնորդում

Աշխատակազմի կառավարում

Ռազմավարական պլանավորում

Քաղաքականության վերլուծություն

Որոշումների կայացում

Խնդրի լուծում

Բարեվարքություն

Հաշվետվությունների մշակում

Տեղեկատվության հավաքագրում

Ծրագրերի կառավարում