Վաղարշակ Մատիկյան
Կրթության տեսչական մարմնի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1989 թվական, Երևան
Կրթություն
2006-2012 թթ. - Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետ
2012-2016 թթ. - Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2013 թ.-ից առ այսօր Ա․ Ֆրանսի անվ․ ֆրանսիական կրթահամալիր, պատմության ուսուցիչ
2015-2017 թթ․ - «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի մեկնարկային տարվա մասնակից, Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆր․ Վերֆելի անվան միջնակարգ դպրոց, պատմության ուսուցիչ
2017-2019 թթ․ - Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, զարգացման բաժնի աշխատակից
2017-2022 թթ. – ՄՊՀ Երիցյան վարժարան, պատմության ուսուցիչ
2019-2020 թթ․ - 7-րդ դասարանի պատմության փորձարարական դասագրքի և ուսուցչի ձեռնարկի համահեղինակ է, «Անտարես» հրատարակչություն
2020-2022 թթ. - «Նորարար Կրթական Նախաձեռնությունների Հիմնադրամ»-ի տնօրեն
2023 թ. փետրվարի 6-ին նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար:
Այլ տվյալներ
Ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։
Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուների։