Արմեն Դանիելյան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
2 հուլիսի 1986թ․
Կրթություն
2007թ․ - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը
2009թ․ - սովորել և ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրան
2013թ․ - սովորել և ավարտել է Ջորջիայի պետական համալսարանի միջազգային առևտրի և անվտանգության կենտրոն, անվտանգության և ստրատեգիական առևտրի կառավարման ակադեմիա, միջազգային արտահանման վերահսկողության քաղաքականություն բաժինները
Աշխատանքային գործունեություն
2009թ․ օգոստոս - նոյեմբեր - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ
2010 – 2010թթ․ - ՀՀ տնտեսական աջակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության վարչության փորձագետ
2010 - 2011թթ․ - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և արդյունավետ շուկաների վարչության փորձագետ
2011 - 2015թթ․ - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների գործակալության գլխավոր մասնագետ
2018 - 2019թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետ
2019 - 2021թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ
2021 - 2022թթ․ - ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
2022 - 2024թթ․ - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ
2024թ․ նոյեմբերի 11 – ից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: