Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Էդուարդ Հակոբյան

Էդուարդ Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
20 հունվարի 1991 թվական, ք. Երևան

Կրթություն
2007–2011 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել ազգային տնտեսագիտություն մասնագիտության տնտեսագիտության բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմ)։
2011–2013 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մագիստրատուրայի կրթական ծրագրում և ստացել տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)։
2013-2016 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «Պետության պարտքային քաղաքականության ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի աստիճան։
2021-2022 թթ. սովորել է Մատենա առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցում և վերապատրաստվել «Մարդկանց և թիմերի առաջնորդում» ուղղությամբ (Երևան)։

Աշխատանքային գործունեություն
2013–2014 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, կրտսեր մասնագետ
2014–2016 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, ավագ մասնագետ
2016–2017 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, գլխավոր մասնագետ
2016–2019 և 2022-2023 թթ․ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում որպես տնտեսագիտության, մակրոտնտեսագիտության և կիրառական մակրոտնտեսագիտության, հարկաբյուջետային քաղաքականության դասախոս
2017–2018 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, վարչության պետի տեղակալ
2018–2022 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարություն, Մակրոտնտեսական քաղաքականության վարչություն, վարչության պետ
2022-2024 թթ․ - ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի տեղակալ
2024 թվականի նոյեմբերի 28-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է։

Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։