Սուրեն Թովմասյան
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
02 հունվարի 1986թ., Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովինար
Կրթություն
2006–2010թթ. - Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետ՝ բակալավրի կոչում
2010-2012թթ. - Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, «Արդյունաբերության և քաղաքացիական շինարարություն» ֆակուլտետ՝ մագիստրոսի կոչում
2012-2014թթ. - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, գիտական աստիճանի հայցորդ
Աշխատանքային գործունեություն
2008թ. - Արթուն ՓԲԸ՝ որպես գեոդեզիստի ասիստենտ
2008-2010թթ. - Արփա-Սևան ԲԲԸ՝ որպես գեոդեզիստ
2010-2013թթ. - ՃՇՀԱՀ՝ որպես գեոդեզիստ
2012թ. - «Ոռոգման համակարգերի հրատապ ծրագիր»՝ որպես գեոդեզիստ
2013թ.-ից առ այսօր Ինժեներական գեոդեզիայի ամբիոն՝ որպես դասախոս
2013 թ. - «Ոռոգման համակարգերի հրատապ ծրագիր»՝ որպես գեոդեզիստ
2014-2017թթ․ - Տարածքային կառավարման նախարարություն, «Ջրային կոմիտե» ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ-խորհրդատու
2015-2016թթ․ - ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, դասախոս
2015-2019թթ. - Գյուղատնտեսության նախարարություն, «Ջրային տնտեսություն» ԾԻԳ՝ որպես գեոդեզիստ
09․2019-12․2019թթ․- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ
05․12․2019թ․-ից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ (հասարակական հիմունքներով)
2019թ․-ի դեկտեմբերի 5-ին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար
Այլ տվյալներ
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
15 գիտական հոդվածի և 4 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: