Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Բարեգործական հանձնաժողով

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական խորհանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվել է համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման:

Հանձնաժողովի նպատակն ու գործառույթները

  • Հանձնաժողովի նպատակը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն, լիազորված մարմնին (բարեգործության ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին) առաջարկություններ ներկայացնելն է՝ լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ:
  • Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների և այլ կազմակերպությունների հետ:
  • Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար:
  • Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:

Հանձնաժողովի ներկայիս կազմում ընդգրկված են հետևյալ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները.

  •  Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
  • Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
  • ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
  • ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
  • ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
  • Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի օգնական
  • ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
  • ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման
    վարչության պետ
  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
  • «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
  • Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
  • Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
  • Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)
  • Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)
  • Բարեգործության ոլորտը համակարգող փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
     

 Հանձնաժողովի նիստերի նյութեր


___________________________________________________________________

Բարեգործության ոլորտին առնչվող իրավական ակտեր 

Հաշվետվություններ

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2018 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2014 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2013 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2012 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2011 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՀԱՂՈՐԴՈՒՄ Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2010 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2009 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2008 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
2008 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված
մարդասիրական օգնության բեռների վերաբերյալ
(ըստ ԱՏԳ ԱԱ-ի խմբերի)


ՏԵՂԵԿԱՆՔ
2008 թվականի ընթացքում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի
համակարգման հանձնաժողովի որոշումներով հաստատված ծրագրերի մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2007 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2006 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2005 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2004 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին

ՏԵՂԵԿԱՆՔ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2003 թվականի
ընթացքում իրականացված աշխատանքների մասին