Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
20 հունիսի 1989 թ., ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար
Կրթություն
2006-2010 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետ
2010–2012 թթ. - ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրա
2011-2013 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքական գիտության և միջազգային հարաբերությունների բաժնի մագիստրատուրա
2013-2017 թթ. - ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրա
2018 թ. ստացել է ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածուի կոչում
Աշխատանքային գործունեություն
2015-2016 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարան՝ դասախոսի օգնական
2016 թ. դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում
2017-2018 թթ. աշխատել է «Այբ» կրթական հիմնադրամում
2018-2019 թթ. - ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ որպես դասախոս
2018-2021 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր
2021 թ. ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
2021 թ․ օգոստոսի 2-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գիտական գործունեություն
Դասախոսել և մասնակցել է մի շարք գիտահետազոտական ծրագրերի և գիտաժողովների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Էստոնիայի, Վրաստանի հեղինակավոր համալսարաններում և գիտահետազոտական կենտրոններում։
Մեկ կոլեկտիվ մենագրություն և հայաստանյան ու միջազգային հեղինակավոր պարբերականներում հրատարակված 18 գիտական հոդվածների հեղինակ է։
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։