Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1981 թվականին, Վրաստանում
Կրթություն
1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (բակալավրիատ)
2002-2004 թթ. - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին (մագիստրատուրա)
2004-2008 թթ. - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1997-2002 թթ. - «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթ, թղթակից
2003-2004 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, սոցիալական գնահատման օգնական
2004-2010 թթ․ - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ
2010-2012 թթ․ - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար
2012-2017 թթ․ - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար
2017-2019 թթ. - «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ, ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ
2004-2020 թթ. - Երևանի պետական համալսարան, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, դասախոս
2018-2019 թթ. - Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, դասախոս
2019-2020 թթ. - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2020 թ. մարտի 5-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2022 թ. դեկտեմբերի 12-ին ազատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից
2022 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար
Այլ տվյալներ
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու է:
Տիրապետում է անգլերենի և ռուսերենի:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: