Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
5 մայիսի, 1992 թվական, ք․ Երևան

Կրթություն
2008-2012թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ բակալավր
2012-2014թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ մագիստրատուրա
2014-2018թթ․ սովորել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում՝ ասպիրանտուրա
2016-2017թթ․ սովորել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամում

Աշխատանքային գործունեություն
2014-2015 թթ․ - «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի՝ իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան
2015-2018 թթ․ - ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնի, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ
2018-2019 թթ․ - ՀՀ Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ
2019 թ․ մարտից հուլիս - ՀՀ Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ
2019-2020 թթ․ - արդարադատության նախարարի տեղակալ
2020-2024 թթ․ - ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ
2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է Արդարադատության նախարար:

Այլ տեղեկություններ
Գիտական 4 հոդվածների հեղինակ և 1 ուսումնական ձեռնարկի համահեղինակ է։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների։
2015 թ․-ից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում։
2016 թ․-ից մինչ օրս դասավանդում է Արդարադատության ակադեմիայում։
2019-2020 թթ․ դասավանդում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում։
2020-2021 թթ․ դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։

Անձնական տվյալներ
Ունի մեկ դուստր։