Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Արփինե Սարգսյան

Արփինե Սարգսյան

Ներքին գործերի նախարար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1994 թ. ապրիլի 14, ք. Վեդի

Կրթություն
2010-2015 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավրի աստիճան
2015-2017 թթ. – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության մագիստրոսի աստիճան (գերազանցության դիպլոմ)
2017 թ. մինչ այժմ – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ (Ատենախոսության թեման՝ «Դատական վերահսկողությունը ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ»)

Աշխատանքային գործունեություն
2015 թ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ
2016 թ. – ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող
2016 թ. հունվարից-հունիս – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական
2016-2019 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, ապա՝ առաջատար մասնագետ (հակակոռուպցիոն, քրեակատարողական, պրոբացիայի և ներման ոլորտներ)
2017 թ. – Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ)
2017-2022 թթ. – ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ
2018 թ. – Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների վերապատրաստող (ՄԱԿ-ի «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագիր)
2019 թ. ապրիլից մինչ 2022 թ. հունվար – ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ
2019 թ. ապրիլից-նոյեմբեր – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ
2019 թ. նոյեմբերից մինչ 2020 թ. հուլիս – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ
2020 թ. հուլիսից մինչ 2022 թ. հունվար ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ
2022 թ. հունվարի 21-ից – մինչ 2023 թ. հունվարի 9 – ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2023 թ. հունվարի 9-ից մինչև 2024 թ․ նոյեմբերի 20– ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2024 թ․ նոյեմբերի 20-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ներքին գործերի նախարար

Այլ տեղեկություններ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուների: Շուրջ 10 գիտական հոդվածների, «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի հեղինակ և համահեղինակ է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: