Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 նոյեմբերի 1979 թ., ք. Երևան

Կրթություն
2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2004 թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան` ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:
2005 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեություն
2003-2005 թթ. - աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող
2005-2007 թթ. - Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում՝ որպես գլխավոր արխիվագետ
2007-2010 թթ. - «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ֊ում՝ որպես մասնագետ
2011-2012 թթ. - «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում՝ որպես վերլուծաբան և միջազգային լուրերի մեկնաբան
2012-2013 թթ. - Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող
2015-2017 թթ. - Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնությունում՝ որպես հետազոտական խմբի ղեկավար
2014-2017 թթ. - Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտում (NIMD)՝ որպես քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ
2017֊2018 թթ. - ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ
2018 թ. մայիսից 2019 թ. հունվար - ՀՀ առաջին փոխվարչապետ
2019 թ. հունվարից 2021թ. օգոստոս - ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ
2021 թ. օգոստոսի 19-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարար:

Այլ տվյալներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ:
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:
2012-2013 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: