Վահե Հովհաննիսյան
Ֆինանսների նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980թ., 19 մարտ, ք. Երևան
Կրթություն
2000 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բակալավրիատի ծրագիրը՝ ընդհանուր տնտեսագիտության ծրագրով
Աշխատանքային գործունեություն
1999-2000 թթ., 2002-2003թթ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում որպես Կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ
2003-2004 թթ.- «Լուսակաթ ԹՖ» ՓԲԸ որպես Ֆինանսական բաժնի ղեկավար
2004-2007 թթ.- «Ալֆա փլաս» խորհրդատվական ընկերությունում որպես ծրագրի ղեկավար
2008 թ.ին՝ որպես ՄԶՄԿ փորձագետ աշխատել է Աջակցություն Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրմանը ծրագրում
2009-2014 թթ.՝ Օրանժ Արմենիա ՓԲԸ-ում, որպես մեծածախ վաճառքների գծով ղեկավար և բիզնես համայնքի հետ կապերի պատասխանատու
2015-2018 թթ. հանդիսանում է հանրային ֆինանսների և ծրագրերի համակարգման անկախ փորձագետ՝ աշխատելով հիմնականում Ասիական Զարգացման Բանկում
2018-2019 թթ. - վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2020-2021 թթ. Ասիական զարգացման բանկ, Ֆիլիպիններ, տնօրենների խորհուրդ, տնօրենի խորհրդական
2021-2022 թթ. - Ֆինանսների նախարարի տեղակալ
2022 թ. դեկտեմբերի 20-ին նշանակվել է Ֆինանսների նախարար
Այլ տվյալներ
2000-2002 ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն լեզուների:
Կուսակցական պատկանելություն
2015 թվականից անդիսանում է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, իսկ 2016 թվականին ընտրվել է կուսակցության վերահսկող հանձնաժողովի փոխնախագահ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի հինգ երեխա: