Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտավազդ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ստեփան Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Կարևորվել է ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, ՀՀ վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ ՀԲ տարածաշրջանային տնօրենից նամակ է ստացել, որը նվիրված է բանկի և մեր երկրի համագործակցությանը և այն... մանրամասն »
Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը. Վարչապետի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Այսօրվա նիստը ես ցանկանում եմ սկսել տեղեկացնելով ձեզ, որ ստացել եմ նամակ Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամից, որը նվիրված է մեր համագործակցությանը և այն ֆինանսական հնարավորություններին, որ մենք ունենալու ենք 2011-2014... մանրամասն »