Փոխվարչապետ Մաթևոսյանը և ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրին քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդալլահ բին Տուկ ալ-Մարրիին։ Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են Հայաստանի և ԱՄԷ-ի ներդրումային միջավայրների առանձնահատկությունները,... մանրամասն »
Համբարձում Մաթևոսյանը Մասդար և Քարֆուր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում մարտի 29-ին հանդիպել է էմիրաթական «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիին։ Ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «Այգ-1»` 200... մանրամասն »
Փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։... մանրամասն »
Քննարկվել են Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են այս տարի մայիսի 21-31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնության նախապատրաստական աշխատանքները: Առաջնության անցկացման... մանրամասն »
Հայաստանը խելացի ներդրումների համառ ջատագովն է․ փոխվարչապետ Մաթևոսյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության «բաց դռների» քաղաքականությունը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մարտի 29-ին մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն ու իր ելույթում անդրադարձել ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների»... մանրամասն »
Փոխվարչապետ Մաթևոսյանը ԱՄԷ-ում կմասնակցի «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ մասնակցելու «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային... մանրամասն »
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր... մանրամասն »
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնի բացման արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Համադպրոցական գիտության 2-րդ փառատոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ՀՀ մարզերի և Երևանի... մանրամասն »
2022 թ-ին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ստացվել են աննախադեպ մեծ թվով հայտեր․ փոխվարչապետ Մաթևոսյանը հանդիպել է մարզպետներին
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված... մանրամասն »
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու... մանրամասն »