ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 2-ի՝ Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է. «Բացառիկ է ձեր առաքելությունը երկրի տնտեսական զարգացման գործում, որը հնարավոր չէ ապահովել առանց ընդերքի... մանրամասն »
Ապրիլի 3-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերդի տարածաշրջանի Ծաղկավան-Վարագավան հատվածի Պառավաքարի ոռոգման ինքնահոս համակարգի աշխատանքին: Վարչապետը ներկա կգտնվի նաև Այրումի ոռոգման ինքնահոս համակարգի բացման արարողությանը,... մանրամասն »
Այսօր ՀՀ կառավարությունում Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրին մասնակցել են երկու երկրների միջև առանձին ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողությանը:... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրիի գլխավորած պատվիրակությունը: Օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել երկու երկրների... մանրամասն »
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդից, 1 մլն 933.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի Երևանի... մանրամասն »
Ապրիլի 1-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի և առևտրի, ֆինանսների, բարձրագույն կրթության, արդյունաբերության, գյուղատնտեսության նախարարները, Հայաստանում... մանրամասն »
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կիթ Սիմոնսին, որն իր եռամյա գործունեության ավարտին հրաժեշտի հանդիպումներ է ունենում մեր երկրի ղեկավարության հետ: Վարչապետի հետ հանդիպմանը պրն Սիմոնսը... մանրամասն »
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկել է 2004-2006 թվականների ընթացքում իրականացվելիք բարեգործական 11 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և... մանրամասն »
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի՝ ազգային փոքրամասնությունների, միջազգային կազմակերպությունների, համապատասխան նախարարությունների... մանրամասն »
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Միքայել Մելքումյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից: