Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Վաչե Քալաշյան

Վաչե Քալաշյան

Քաղաքացիական ծառայության գրասենյակ
Ղեկավար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966 թ. հունիսի 20, Երևան

Կրթություն
1990 թ. - ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ՝ գերազանցության դիպլոմ
1990-1993 թթ. - ԵՊՀ ասպիրանտուրա
1998 թ. - ՀՀ պետական կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն
1993–1999 թթ. - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
1994–1998 թթ. - ՀՀ ԱԱՆ ՆԳՆ գիտաարտադրական բյուրոյի պետի տեղակալ (սպայական ծառայություն ՀՀ զինված ուժերի հրամկազմում)
1999–2008 թթ. - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անդամ
2006–2009 թթ. -հակակոռուպցիոն ռազմավարության մշակման փորձագետ ՀՀ կառավարությունում
2008-2016 թթ. - ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի հանրային ծառայության և աշխատանքային օրենսդրության ենթահանձնաժողովի նախագահ
2008–ից դասախոսում է ԵՊՀ-ում, հանրային կառավարման ամբիոնի դոցենտ է
2010–2011 թթ. - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի խորհրդի նախագահ
2010–2016 թթ. - ԵՊՀ մասնագիտական լրացուցիչ կրթության բաժնի վարիչ
2012–2014 թթ. - Համալսարանների GIZ ցանցի Հայաստանի համակարգող
2016–2018 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ
2018-2022 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալ
2022 թ․–ից ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
1984–1986 թթ. - ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում: Պահեստազորի սպա է՝ ավագ լեյտենանտ։
2012 թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Հանրային կառավարում» մասնագիտությամբ։
2014 թ. –ից՝ ԵՊՀ դոցենտի գիտական կոչում:
2008–2016 թթ. ղեկավարել է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրեր:
2014թ. դասախոսություններով հանդես է եկել Մյունխենի տեխնիկական համալսարանում (Բավարիա):
2016-2017 թթ. հրավիրյալ պրոֆեսոր՝ Ֆուլբրայթ ծրագրի շրջանակներում, հետազոտական աշխատանք ԱՄՆ Հանրային կառավարման ազգային ակադեմիայում և Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջում։
2017թ. հետազոտական աշխատանք Շպեյերի հանրային կառավարման համալսարանում (Գերմանիա):
2018թ․ սեպտեմբերին բարեվարքությունը քաղաքացիական ծառայության համակարգում թեմայով դասախոսություններով հանդես է եկել Մասարիկի համալսարանում (Չեխիայի հանրապետություն):
Հեղինակ է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների և երկու մենագրության։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ։