Կարեն Գասպարյան
Արտաքին կապերի վարչություն
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ. հուլիսի 19, Գեղարքունիքի մարզ, գ. Զոլաքար
Կրթություն
1992–1997 թթ. - Երևանի պետական համալսարան, «Միջազգային հարաբերությունների պատմություն», միջազգայնագետ-պատմաբանի որակավորում (դիպլոմավորված մասնագետ),
1997-1999 թթ. - Երևանի պետական համալսարանի մագիստրատուրա, «Միջազգային հարաբերություններ», մագիստրոս
Աշխատանքային գործունեություն
2002-2003 թթ. - ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքի ղեկավարի խորհրդական
2004-2005 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ
2005–2006 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչության տնտեսության ճյուղերի զարգացման համամասնությունների բաժնի առաջատար մասնագետ
2006-2008 թթ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ
2008-2012 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի (Հայաստանին ԵՄ աջակցության ազգային համակարգող միավոր) պետ
2012-2014 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ
2014-2018 թթ. - ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու
2018-2022 թթ. - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
2022 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Այլ տվյալներ
1999-2001 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Մասնակցել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների կառավարությունների ներկայացուցիչների համար նախատեսված մի շարք համաժողովների/հանդիպումների, Ջ. Մարշալի անվան Անվտանգային ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնի, ՀԲ, ԱԶԲ, ԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների/սեմինարների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր: