Մարինա Ծատուրյան
Առաջին բաժին
Պետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 սեպտեմբերի 1953թ., ք. Երևան
Կրթություն
1960 - 1970 թթ. - Երևանի Չկալովի անվան թիվ 30 միջնակարգ դպրոց
1972 - 1976 թթ. - Երևանի պետական համալսարան ` կենսաբանական ֆակուլտետ։
Աշխատանքային գործունեություն
1970 - 1971 թթ. - Հայկական ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության գինեգործության, խաղողագործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ` բանվոր
1979 - 1979 թթ. - Երևանի գինու կոմբինատի թիվ 72 մանկապարտեզ` դաշնակահարուհի
1980 թ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ` գրադարանավարուհի
1983 - 1984 թթ. - Սիրիայի արաբական հանրապետությունում Սովետական մշակույթի կենտրոն` երաժշտական սրահի բաժնի վարիչ
1988 – 1989 թթ. - Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ֆունդամենտալ գրադարան` գրադարանավարուհի
1989 – 1989 թթ. - Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն` առաջին բաժնի հրահանգիչ
1989 - 1992 թթ. - Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի գործերի կառավարչություն` առաջին բաժնի տեսուչ
1992 – 1994 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` առաջին բաժնի տեսուչ, ապա` ավագ տեսուչ
1994 - 1995 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` առաջին բաժնի առաջին կարգի մասնագետ
1996 - 1998 թթ. - ՀՀ կառավարության քարտուղարություն` առաջին բաժնի առաջին կարգի մասնագետ
1998 - 1999 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` քարտուղարության առաջին բաժնի առաջատար մասնագետ
1999 - 2009 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` առաջին բաժնի գլխավոր մասնագետ
2009 թ-ից` ՀՀ կառավարության աշխատակազմ` առաջին բաժնի վարիչ։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Այրի է, ունի երկու երեխա։