Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
առաջին տեղակալ`
Գևորգ Մանթաշյան
տեղակալներ՝
Ռուբեն Սիմոնյան
Գևորգ Մելիքսեթյան
Հասցե`
Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3
Հեռ.`
(37410) 59-01-89
Կայք`
https://hightech.gov.am/
Էլ. փոստ`
Նախարարությանը ենթակա մարմիններ
Նախագահ` Արամ Ջիվանյան
ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեն մշակում է ռազմարդյունաբերության համակարգի (ՌԱՀ) գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության ծրագրերի, ռազմական կարիքների համար պետական պատվերի և դրա ձևավորման կարգի, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծերը։