Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնի մրցույթի արդյունքները

հունիս 13, 2013
Ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնի մրցո

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարևորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում և մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը: