Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

հունիս 11, 2025
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին:

Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են պատկան մարմինների ներկայացուցիչներն ու կառուցապատման պատասխանատուները: Շրջայցի ընթացքում ներկայացվել են կատարված և ընթացիկ աշխատանքները: Զեկուցվել է նախատեսվող ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել առաջիկա անելիքներին ու կառուցապատման աշխատանքների հետ կապված այլ ընթացիկ հարցերի:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարական աշխատանքների որակի և շահագործման հանձնման ժամկետների նկատմամբ և պարբերաբար զեկուցել ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: