keyboard_arrow_left
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը
ապրիլ 21, 2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մամիկոնի Մարգարյան) ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը:
Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված աշխատանքներին: «Վալմար» արվեստի սրահում բացված ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 55 տարիների ընթացքում արված ինքնանկարները: