Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Դրական դինամիկան պահպանվում է, խախտումներ չկան. ՍԱՏՄ

օգոստոս 21, 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գրանցել դրական արդյունքներ: Այսօրվա շրջայցը ՍԱՏՄ բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսել են իրացման ցանցի կազմակերպություններից, ապա, ավելի ուշ, կրկնայցեր են կատարել հանրային սննդի օբյեկտներ: Դիտարկված բոլոր ընկերություններում գրանցվել է առանց թերությւնների իրավիճակ. խախտումներ չեն հայտնաբերվել:
Արձանագրված իրավիճակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի լավագույն գնահատականն է. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասը:
Նախորդիվ հայտնաբերված խախտումների հիմքով՝ այսօր երկրի երեք մարզերում 24 ժամով կասեցվել է մեկական կազմակերպության գործունեություն:
ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողութունը՝ ուղղված Կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանը, շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում: