Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարութունների ղեկավարները ժամանել են Երևան

հոկտեմբեր 20, 2022
ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարութունների ղեկավարները ժամանել են Երևան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած՝ Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:
Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայանալիք նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: