Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվեն որոշակի ժամկետում Հավատարմագրման որոշումները կկայացնի անկախ մարմինը

մարտ 19, 2014
Եվրամիության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ քաղաքացիների հետընդունման դիմումները կքննարկվե

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Մասնավորապես, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը, համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:
Նույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է քննարկել Եվրամիության անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց: Հայաստանի` տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը միտված է Եվրամիության հետ միգրացիայի ոլորտի հարաբերությունների սերտացմանը:
2005թ. մայիսին Բոլոնիայի հռչակագրի վավերացումից հետո Հայաստանի Հանրապետությունն ստանձնեց կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերը միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորություն: Դրա իրականացմանն է ուղղված երկրի կրթության ոլորտի բարեփոխումը: Այսօրվա որոշմամբ կառավարությունն ակնկալում է նպաստել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի գործունեության անկախությանը և այն համահունչ դարձնել միջազգային իրավական չափանիշներին:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը: