Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Երևանի գործող մանկապարտեզներում ՀՀ կրթության տեչական մարմինը հետևում է ՀՀ պարետի որոշումների կատարմանը

հունիս 29, 2020

Կրթության տեսչական մարմինը, ամենօրյա ռեժիմով շարունակելով մշտադիտարկումները, խստորեն հետևում է ՀՀ պարետի որոշմամբ հաստատված հակահամաճարակային նորմերի պահպանմանը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը:
Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խնդիրներ ջրի ծորակների համապատասխանության մասով:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն: