Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը

հոկտեմբեր 22, 2018
Երևանում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները: Նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը:

Աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի կոնյակի գործարան, շրջայց կատարել գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին: