Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների

փետրվար 21, 2014
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների

Ս.թ. փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` Մաքսային միությանն անդամակցելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավասությունների շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն են`
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, Գյուղատնտեսության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Գ. Բաղյանը,
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանիտարական, ֆիտոսանիտարական անասանաբուժական միջոցառումների հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Լ. Դավթյանը: