keyboard_arrow_left
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների
մարտ 15, 2010
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը և Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոնը ս.թ. մարտի 16-ին, ժամը 12։00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրում են մամուլի ասուլիս հետևյալ թեմայով.
«ՀՀ առողջապահության երեք կարևորագույն հիմնախնդիրները»։
Մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։