Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ

սեպտեմբեր 24, 2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: