Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի հիմնադիր և նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

հոկտեմբեր 02, 2026

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի հիմնադիր և նախագահ, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։

Լիլիթ Մակունցը ողջունել է Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստանի Կառավարության մի շարք առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման, ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության, TRIPP նախագծի իրականացման, տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման քայլերի մասին:

Քրիստինա Քվինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, մանրամասներ ներկայացրել այս օրերին Հայաստանում ունեցած հանդիպումների և քննարկումների վերաբերյալ:

Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու հանրային բարեփոխումների իրականացման գործում քաղաքացիական հասարակության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող քայլերին, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը և այլ թեմաների: 

Երկուստեք կարևորվել են վերոնշյալ ոլորտներում Հայաստանի Կառավարության և ուղեղային կենտրոնի միջև համագործակցությանն ուղղված քայլերը: