keyboard_arrow_left
Կառավարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր
դեկտեմբեր 08, 2011
Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կառավարությունում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր:
Փաստաթղթերն ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից՝ Հարավային Կովկասում Ավստրիական զարգացման գործակալության տեխնիկական համագործակցության հարցերով կցորդ Ալեքսանդր Բոհրը:
«Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրումը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը: