Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում շարունակվում են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները

նոյեմբեր 04, 2015
Կառավարությունում շարունակվում են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են Հայաստանի էներգետիկ համակարգի վիճակի, մարտահրավերների և երկարաժամկետ զարգացման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները` մշակված ոլորտի համալիր ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Արծարծվել են Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:
Ընդգծելով, որ կառավարության նպատակը Հայաստանում երկարաժամկետ կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ձևավորելն է՝ վարչապետը կարևորել է պատասխանատու գերատեսչությունների համատեղ աշխատանքը և հանձնարարել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը լրամշակել ներկայացված փաստաթուղթը՝ հաշվի առնելով հնչած առաջարկությունները: