Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

մարտ 10, 2016
Կառավարությունում շարունակվում են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը ՀՀ Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ, որին մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները: Ներկայացվել և քննարկվել են, մասնավորապես, հարկային վարչարարության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավման ուղղությամբ առաջարկվող փոփոխությունները: Արծարծվել են գործարար միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և տնտեսական ակտիվության խթանման վրա քննարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցեր: