Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները

սեպտեմբեր 02, 2016
Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից: Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ամփոփել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումները և վերջնական արդյունքները ներկայացնել կառավարություն: