keyboard_arrow_left
Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
ապրիլ 03, 2017
Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետևանքով կան մարդկային զոհեր և բազմաթիվ վիրավորներ:
Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին և մաղթել՝ շուտափույթ ապաքինում տուժածներին: