Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը մայրաքաղաքի ոչ պետական մանկապարտեզներ շարունակվում են

հուլիս 29, 2020

ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր շարունակել են ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տրամադրում են նաև խորհրդատվություն և անհրաժեշտ ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու ապահովման ուղղությամբ:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները փաստում են, որ հաստատություններում սկսել են առավել հետևողական մոտեցում ցուցաբերել ՀՀ պարետի սահմանած նորմերի կատարման նկատմամբ: Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ նոր կորոնավիրուսային (COVID-19) իրավիճակով պայմանավորված վերահսկողությունը շարունակվում է: