Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Հայաստան կայցելի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը

մայիս 14, 2010

Մայիսի 17-18-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում Չեխիայի վարչապետը կմասնակցի Հայ-չեխական բիզնես ֆորումին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերը կայցելի Ծիծեռանակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։


Ի գիտություն լրագրողների

Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակության այցի ժամանակացույց

Մայիսի 17-ին

15։00-15։30- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի առանձնազրույց
(Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 14։40-ին)։

15։35-16։00- Ընդլանված կազմով հանդիպում
(Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 15։20-ին)։

16։05-16։15- Փաստաթղթերի ստորագրման արարողություն
(Արարողակարգային նկարահանման համար կառավարությունում հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 15։50-ին)։

16։20-16։45- Համատեղ մամուլի ասուլիս
(Կառավարությում հավատարմագրված լրագրողները, օպերատորները և ֆոտոթղթակիցները մամուլի կենտրոն են հրավիրվում 16։00-ին)։

18։00- Հայ-չեխական բիզնես ֆորումի փակում
(«Գոլդեն Փելես» համալիրում ֆորումի փակման արարողությունը լուսաբանելու համար կառավարությունում հավատարմագրված լրագրողները, օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 17։40-ին)։


Մայիսի 18-ին


09։00- Այց Մեծ Եղեռնի հուշահամալիր։

(Այցը լուսաբանող լրագրողները, օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 08։50-ին)։