Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

մայիս 21, 2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020 թվականին Հայաստանը ներկայացնելու է ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների երկրորդ կամավոր զեկույցը:

Երկրորդ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: Զեկույցը Հայաստանի կողմից նախատեսվում է ՄԱԿ-ին ներկայացնել հունիսին՝ առաջիկայում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի շրջանակներում:

ԿԶՆ կամավոր զեկույցի մշակման աշխատանքները ներառական դարձնելու համար խիստ կարևորվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, և այդ նպատակով հրապարակվում է զեկույցի նախագիծը: Խնդրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին մինչև ս.թ. մայիսի 26-ը իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին՝ public@gov.am:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը շնորհակալություն է հայտնում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ս.թ. մարտի 13-ին հրապարակված՝ զեկույցի մշակման աշխատանքներում ներգրավելու հայտարարությանն ակտիվորեն արձագանքելու համար, և ակնկալում է համագործակցության շարունակականությունը նաև զեկույցի վերջնականացման այս կարևոր փուլում:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10515731 (Հերմինե Կատվալյան), +374 10515814 (Անի Բաբայան):