Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

ՀՀ-ԵՄ Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

օգոստոս 15, 2022
ՀՀ-ԵՄ Կայացել է ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզում ներառված միջոցառումների կատարման ընթացքը:

Քննարվել են մասնավորապես շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, կրթության, սպառողների պաշտպանության, զբոսաշրջության, տարածքային զարգացման, թափոնների կառավարման, վիճակագրության և միգրացիայի ոլորտներում իրականացվող միջոցառումները, որոնց հիմնական նպատակը ԵՄ լավագույն ստանդարտների մոտարկումն է և դրանց հիման վրա ոլորտային բարեփոխումների իրականացումը: